Սիրիայում հայ աղջնակը զոհվել է ականանետային կրակից
Հալեպի «Գանձասար» պարբերականը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը, գրում է.
«Մայիսի 12-ին Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա:
«Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է (Ճեսիքա Յարութ ՍեմԷրճեան)»:
Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումները խախտում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը` շարունակելով հրթիռակոծել Համայի բնակելի շրջանները:
Նշվում է, որ ահաբեկչական խումբը երեկ` մայիսի 13-ին, դարձյալ գնդակոծել էր նույն բնակավայրը, ինչի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել հինգը: