Նախ, գլխավոր դատախազն ընդհանրապես ինչու եկավ՝ անհասկանալի է…. Արմեն Դուլյան
Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սկիզբը լավ չստացվեց… Այս դատավարության նկատմամբ հասարակության հետաքրքրությունը հսկայական է… Բոլորս ուզում ենք համոզված լինել, որ դատը արդար է լինելու… Նախ, գլխավոր դատախազն ընդհանրապես ինչու եկավ՝ անհասկանալի է…
Հետո՝ ինչու հենց դատավորների համար նախատեսված դռնով մտավ՝ առավել անհասկանալի է… Չեմ հասկանում՝ դուք չե՞ք հասկանում, որ այս դատավարությանը գամված է համաշխարհային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը…»: