Մարմնավաճառության կասկածանքով հայ կանանց են բերման ենթարկել Թուրքիայում
Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրավապահների կողմից բերման en ենթարկվել օտարերկրացի կանայք (110 հոգի)։ Նրանց մեջ են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ռումինիայի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մարոկոյի քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հարցաքննությունից հետո 110 հոգին էլ արտաքսվել են Թուրքիայից:
Թուրքական մեկ այլ աղբյուր էլ տեղեկացնում է, որ նույն օրերին բերման է ենթարկվել մեկ հայ զբոսաշրջիկ գողություն կատարելու կասկածանքով։