Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, նախապատրաստական որևէ աշխատանք դեռևս չի իրականացվում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից հանդիպման նախաձեռնություն չի եղել:
Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր, որ Ճապոնիայում կայացած G-20 գագաթաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: