Եվրոպական միությունը Լիբիայում կրակի դադարեցման կոչ է անում
Եվրոպական միությունը Լիբիայում կրակի դադարեցման կոչ է անում՝ նախազգուշացնելով, որ Տրիպոլիի շուրջ հակամարտությունը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը՝ հայտնում է AP-ը։
Լիբիական ազգային բանակը Խալիֆա Հիֆթերի գլխավորությամբ անցյալ ամիս սկսել է հարձակումը Տրիպոլիի վրա։
ԵՄ երկրների արտգործնախարարները կոչ են արել «բոլոր կողմերին անհապաղ կատարել կրակի դադարեցման համաձայնագիրը եւ համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ ռազմական գործողությունների լիակատար եւ համակողմանի դադարեցումն ապահովելու նպատակով»։
Նրանք ընդգծել են, որ «խիտ բնակեցված բնակավայրերի վրա հարձակումը հավասարազոր կլինի ռազմական հանցագործություններին» եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։