Թրամփը հայտնել է Պուտինի հետ նոր հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «Մեծ քսանյակի» (G20) շրջանակներում հանդիպման մասին, որը տեղի կունենա հունիսին Ճապոնիայում:
Ինչպես նշում է ria գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ դեռևս որևէ պատրաստական աշխատանք չի տարվում:
Պեսկովը հավելել է, որ, չինական կողմի հայտարարության համաձայն, Ռուսաստան – Չինաստան ԱՄՆ եռակողմ հանդիպումն անհնար է:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ամերիկյան կողմը դեռևս G20-ի գագաթնաժողովին երկկողմ հանդիպման վերաբերյալ խնդրանքով հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ առաջնորդների վերջին բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 3-ին: Հեռախոսազրույցի նախաձեռնողն ամերիկյան կողմն էր եղել, իսկ զրույցը շուրջ մեկուկես ժամ էր տևել: