Facebook-ը Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին արգելափակել է մի շարք իտալական հաշիվներ
Facebook-ը արգելափակել է մի շարք իտալական հաշիվներ, որոնք Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների հետ կապված ֆեյքային նորություններ են տարածել։
«Մենք ջնջել ենք մի քանի կեղծ եւ կրկնվող հաշիվներ, որոնք խախտել են մեր վավերականության քաղաքականությունը»,- հայտարարել է ընկերությունը։ Հեռացվել են նաեւ այն էջերը որոնք կեղծ տեղեկատվություն են պարունակել։
Facebook-ն իր այս գործունեությունը սկսել է այն բանից հետո, երբ Avaaz ընկերությունը հայտնել էր, թե հետաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ Facebook-ի 23 իտալական էջերում տարածվել է կեղծ տեղեկատվություն։ Avaaz-ը նշել է, որ էջերը մոտ 2,5 մլն հետեւորդներ են ունեցել, եւ ավելի քան տասնյակ էջեր սատարել են աջ եւ պոպուլիստական կուսակցությունների։
Facebook-ն ուժեղացնում է մայիսի 23-26-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ կապված ֆեյքային նորությունների եւ ատելություն սերմանող գրառումների դեմ պայքարը։