ԱՄՆ-ը Ռուսաստանին Թրամփ-Պուտին բանակցությունների անցկացման հայց է ներկայացրել
ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանին՝ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցությունների անցկացման հայցով՝ հայտնում է rbc-ն։
Լրատվամիջոցի տվյալներով, հանդիպումը խնդրվում է անցկացնել ճապոնական Օսակա քաղաքում «Քսանյակի» գագաթաժողովի օրերին, որը կանցկացվի հունիսի վերջին։
Վերջին անգամ դեմ առ դեմ Պուտինն ու Թրամփը հանդիպել են անցյալ տարվա հուլիսին՝ Հելսինկիում։ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մայիսի 13-ին հնարավոր է համարել, որ առաջնորդների նոր հանդիպման կազմակերպման թեման կարող է բարձրացվել մայիսի 14-ին Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ ասել ենք, որ համապատասխան մակարդակի միջոցառումներին առաջնորդների ժամանումը այդպիսի հնարավորություն բացում է։ Սակայն անցյալում մենք տեսել ենք, թե ինչպես է ամերիկյան կողմը ինքը չեղարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ փոխել իր պլանները»,- ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է Ռյաբկովը։