Արգենտինայում զինված անձը փորձել է նախագահական պալատ ներխուժել
Արգենտինայում ատրճանակով զինված անձը փորձել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ հանդիպելու պահանջով Կասա Ռոսադա՝ նախագահական պալատ ներխուժել, գրում է РИА Новости-ն՝ նախագահի վարչակազմին հղումով:
Հաղորդվում է, որ 36-ամյա Ֆրանսիսկո Արիել Մունիսը ատրճանակը թաքցրած է եղել արկղի մեջ, սակայն երբ նրան չի հաջողվել ներս մտնել, վայր է դրել այն:
Նախագահական պալատի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն: Նա հանձնվել է իրավապահ մարմիններին: