Ի գիտություն այն գործընկերների, որոնք գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի կասկածներ են հայտնում
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում:
«Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Սա ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում»,- մասնավորապես գրել է Կարապետյանը: