ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաձգել է իր այսօրվա այցը Մոսկվա
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի մի աղբյուր:
Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա:
Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Փոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: