Բուն քաղաքական, բանակցային մակարդակում որևէ առարկայական փոփոխություն իրականում դեռ չի արձանագրվել
Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բուն քաղաքական, բանակցային մակարդակում որևէ առարկայական փոփոխություն իրականում դեռ չի արձանագրվել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այժմ հայկական կողմերը կամա, թե ակամա, պատերազմը վերսկսելու համար Ադրբեջանին անհրաժեշտ լավագույն ստարտային պայմաններն են ապահովում: Եթե մենք քաղաքական մակարդակում ընդունակ չլինենք ապահովելու մեր առավելությունը, ապա ռազմական մակարդակում այդ առավելությունն ապահովելը գրեթե անհնար կլինի, անգամ եթե լավագույնս սպառազինված լինենք»: