Էկվադորն Ասանժի փաստաթղթերն ու անձնական իրերը կփոխանցի ԱՄՆ-ին
Էկվադորի կառավարությունը ԱՄՆ-ին կփոխանցի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան
Ասանժի փաստաթղթերը, որոնք գտնվում են Լոնդոնում Էկվադորի
դեսպանությունում, ասվում է պաշտոնական ծանուցման մեջ, փոխանցում է RIA
novosti-ն։
El Pais թերթի տեղեկություններով՝ ամերիկյան կողմին կփոխանցվեն Ասանժի
փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչները, հիշողության քարտերը և
ինֆորմացիայի այլ կրիչներ։ Սենյակը, որում ապրել է Ասանժը, կխուզարկվի
մայիսի 20-ին։
Որոշման վերաբերյալ Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդեին։
Հիշեցնենք, որ ապրիլին Ջուլիան Ասանժին ձերբակալել էին Լոնդոնում
Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա ապաստանել էր վերջին 7 տարիներին:
Վաշինգտոնը պահանջում է Ասանժի արտահանձնումը: ԱՄՆ-ում նա մեղադրվում է
պաշտպանության նախարարության գաղտնի տվյալների հրապարակման համար: