Իրանում առգրավվել է շուրջ 2 605 տոննա թմրանյութ
Սիստան եւ
Բելուջիստան նահանգի ոստիկանապետն ասել է, որ շաբաթ երեկոյան կոնֆլիկտի
արդյունքում հայտնաբերվել է 2 տոննա եւ 605 կգ թմրանյութ Իրանի
հարավ-արեւելքում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Հետախուզական գործողություններից հետո ոստիկանությունը ճանապարհին
կանգնեցրել է խոշոր չափով թմրանյութեր տեղափոխող մեքենան եւ հայտնաբերել
2.6 տոննա թմրանյութ»,-նշել է Մոհամեդ Հանբարին:
Հատուկ
գործողությունների ընթացքում ոստիկանները առգրավել են 400գ հաշիշ, 2 տոննա
օփիոն, 32 կգ մորֆին, 200 գ հերոին եւ նաեւ 2 միավոր հրազեն ու զգալի
չափով զինամթերք:
«Իրանը գտնվում է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի
առաջնագծում: Շնորհիվ իրանյան ոստիկանության ջանքերի՝ ամեն օր կանխվում է
եւ առգրավվում օփիոնի համաշխարհային շրջանառության ավելի քան 80 տոկոսը,
ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը»,-նշում է գործակալությունը: