Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Թուրքիայի սրճարաններից մեկում
Թուրքիայի Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելչուկլու շրջանի սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։
Ընդհարման պատճառների մասին չի հաղորդվում։