Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել հայկական ավտոբուս
Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել հայկական ավտոբուս: Այս մասին հաղորդել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից: Նշվում է, որ ավտոբուսն Երեւանից ուղեւորվել էր դեպի Օմսկ:
Պատահարը տեղի է ունեցել Նինա բնակավայրի մոտ: Նախնական տվյալներով` վնասվել է ավտոբուսի անիվը, ինչից հետո աըն կողաշրջվել է:
Ավտոբուսում գտնվել է ՀՀ 8 քաղաքացի, որոնցից 3 -ը տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների ստորաբաժանումները: