Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին․
Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը և Ռուսաստանի հետ առճակատումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը Հանրային հեռուստատեսության եթերում hromadske.ua:
«Մենք չեն փոխում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ընթացքը, սակայն դրա ժամկետները չենք քննարկել, ինչպես նաև չենք փոխում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը, չէ՞ որ դա պատերազմ է», -ասել է Ապաշինը:
Նա հավելել է, որ նոր նախագահի քաղաքականությունն ուղղված կլինի պաշտպանության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն, տարածքային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելուն, ինչպես նաև նրան, որ բանակը վերածվի մշտապես գործող, պրոֆեսիոնալ և հզորացված պահեստային ուժի:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել էին Դոնբասի հակամարտության պատճառով: Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը խառնվում է երկրի ներքին գործերին, մինչդեռ ռուսական կողմը հերքում է մեղադրանքները: