Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու՝ ճաճայի արտադրության գործարան․
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է «Լազիկայի ճաճա» անվամբ ավանդական վրացական օղի արտադրող David’s Distillery գործարանը: Այդ մասին հաղորդել է Georgia Online- ը:
Ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի աշխատանքի մեկնարկի մասին պատմող տեսանյութ: «Դժվարությամբ թույլատրեցին բացել գործարան: Ես անհաղթահարելի ցանկություն ունեի»,-գրել է նա տեսանյութին կից:
Ամերիկյան շուկայում վրացական ճաճայի համար հումք կծառայի Կալիֆոռնիայի խաղողը: Գործարանն օրական կկարողանա արտադրել մի քանի տոննա օղի:
Գործարանի բացման արարողության ժամանակ իր ելույթում Սաակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհարարական գերտերություն»: