Այս տարվա ընթացքում 4 անիմացիոն ֆիլմ էկրան կբարձրանա
Հայաստանում կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված տվյալներով 2015թ. թողարկվող 32 ֆիլմերից 2018թ. ավարտվել է 15-ի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ, այդ կազմակերպություններում շարունակվում է 17 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2019թ.:
2018թ.-ին ավարտված լիամետրաժ ֆիլմերն են՝ «Սպիտակ», «Ձյունանուշ», «Էրկեն կիշեր» («Ճանապարհ» ֆիլմաշարից), «Լյուդվիգ անունով ոզնի» («Անխելք մարդը»), փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան», «Ջիվան Գասպարյան», «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-85», «Կանանց գյուղը», «Հին ու նոր Երևան», «Կինոտարեգրություն», «Ականազերծողները», «Հովհաննես Չեքիջյան», «Արտավազդ Փելեշյան», «Դադիվանք», անիմացիոն՝ «Ջազ»։ Արտադրական ծախսերը կազմել են 570 195.3 հազար դրամ, որից 2018-ին՝ 394 740.3 հազար դրամ։
2019-ին ավարտվող ֆիլմերի արտադրական ծախսերը կազմել են 441 473.0 հազար դրամ, որից 288 473.0 հազար դրամը տրվել է 2018-ին։ Այս տարվա ընթացքում ավարտը նախատեսված 17 ֆիլմերից 4-ը անիմացիոն են՝ «Օլիմպիկոս», «Պըլը Պուղի», «Քարե քաղաք» («Վիշապագորգը» ֆիլմաշարից), «Կատարսիս»։