Հաթերքում անցկացվեց ժենգյալով հացի երրորդ փառատոնը (տեսանյութ)
Հաթերքում այսօր կայացել է ժենգյալով հացի երրորդ փառատոնը: Արցախյան ամենահայտնի ուտեստը համտեսելու համար գյուղ էին այցելել հազարավոր մարդիկ: Կազմակերպիչները նպատակ ունեն այսպես Հաթերքում զարգացնել էկոտուրիզմը՝ խթանելով էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությունը:
Զբոսաշրջային ենթակառուցվածքներ ունենալուց առաջ հաթերքցիները գովազդում են գյուղը, փորձում են այն դարձնել ավելի գրավիչ, հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաթերքում կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը: