Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք:
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ: