10 միլիոն ամերիկացի պահանջում է Թրամփի հրաժարականը
Ավելի քան տասը միլիոն ԱՄՆ քաղաքացի ստորագրել է որպեսզի սկսվի ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարեցման պրոցեսը: РИА Новости լրատվական
գործակալության փոխանցմամբ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու
ներկայացուցիչներ՝ Ռաշիդ Թլիաբն ու Ալ Գրինը միացել են այդ կոալիցիային,
որի մեջ հիմնականում ազատական տրամադրություններ ունեցող հասարակական
շարժումներն են, որպեսզի գրությունը փոխանցեն Կոնգրեսին:
Թլիաբը նույնիսկ սկսել է գործընթաց, առաջարկելով Կոնգրեսի Իրավաբանական
կոմիտեին ուսումնասիրել, թե արդյոք կարելի է սկսել Թրամփի պաշտոնանկության
պրոցեդուրա, թե՝ ոչ: