Պուտինը 8 գնդակ է խփել հոկեյի Գիշերային լիգայի եզրափակիչ խաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 8 տափօղակ է ուղարկել մրցակցի դարպասը Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղի ժամանակ:
խաղը կայացել է մարտի 10-ին Սոչիում և ավարտվել 14:7 հաշվով՝ հօգուտ «Հոկեյի լեգենդներ» թիմի, որի կազմում, ավանդույթի համաձայն, հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարը:
Արդյունավետությամբ թիմի երկրորդ խաղացողը դարձել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկու տափօղակ է խփել:
«Գրեթե հազար թիմ է այսօր հավաքվել հոկեյի Գիշերային լիգայում: 162 թիմ եկել են այսպես կոչված՝ «եզրափակիչ մարտին»: Սա մեծ մրցակցություն է», - խաղից առաջ ասել է Վլադիմիր Պուտինը: