Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցը Բաքվի «սրտով չէր»
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի
ազատագրման 27-ամյակի առթիվ Արցախ կատարած այցին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի գնահատմամբ՝ դա «հակասում
է բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններին»:
Խալաֆովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշակի ջանքեր են
գործադրում՝ հակամարտության կողմերին իրար մոտեցնելու համար, որպեսզի
բանակցային գործընթացը շարունակվի, և այս համատեքստում Փաշինյանի այցը
«խելամիտ քայլ չէ»:
Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը «դատապարտում է» Փաշինյանի այս
այցը և ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից այն գնահատում՝ իբրև
«ապակառուցողական» քայլ: