Վերջապես վերջ կտրվեն կեղծ հայրենասիրական ճառերին. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի Facebook-յան գրառումը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային Ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բարձրացրած հարցերը բանակում առկա խնդիրների վերաբերյալ, կյանքի իրավունքի՝ ինքնասպանությունների, բանակում քրեածին իրավիճակի մասին, աննախադեպ են:Առաջին անգամն է այստեղ լրջորեն բարձրաձայնվում այդ խնդիրների մասին: Սա հույս է ներշնչում, որ դրանք կարող են նաև լուծումներ ստանալ: Վերջապես վերջ կտրվեն կեղծ հայրենասիրական ճառերին, այս հարցերը կդառնան հանրային քննարկման առարկա և կձևավորվի ոչ միայն խորհրդարանական, այլև հանրային վերահսկողություն բանակի նկատմամբ: Փրկել մարդկային կյանքերը»: