Պենտագոնը պայմանագիր է կնքել շուրջ 1 մլրդ դոլարի չափով Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հաստատել է 1.5 մլրդ դոլարի փոխանցումը Մեքսիկայի հետ սահմանին 128 կմ երկարությամբ պատի հատվածը կառուցելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ այդ գումարից 600 մլն դոլարը նախատեսվում էր Աֆղանստանի անվտանգության ուժերին աջակցելու համար:
Շանահանը նշել է, որ ԱՄՆ-ի սահմանամերձ տարածքը պահպանում են ավելի քան 4 հազար զինծառայողներ եւ 19 ինքնաթիռներ:
Ապրիլի 10-ին Պենտագոնը պայմանագիր է կնքել շուրջ 1 մլրդ դոլարի չափով Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: