Թուրքական թեստային առաջադրանքների գրքում Հայաստանի մասին հարց է ընդգրկվել
Համացանցում լուսանկար է տարածվել Թուրքիայի թեսթային առաջադրանքների դպրոցական հավաքածուից, որում ներկայացված հարցերից մեկին որպես պատասխան նշվում է Հայաստանը:
Ինչպես գրում է rusarminfo-ն, դասագրքում ներկայացված հարցը հետևյալն է. «Կենտրոնական Ասիայից Եվրոպա սփռվում են թուրքական պետությունները: Ստեղծվել են բազմաթիվ եղբայրական պետություններ, որոնց հետ պատմական կապեր և մշակութային ընդհանրություններ ունենք: Ստորև նշված տարբերակներից որը չի կարող մեզ հետ ընդհանուր մշակութային արժեքներ ունեցող եղբայրական պետություն համարվել»:
Տարբերակներն են Ուզբեկստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, իսկ որպես ճիշտ պատասխան նշվում է Հայաստանը: