Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը
Այսօր Շուշիում բացվել է հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը:
Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տուն-թանգարանի բացման արարողությունից կադրեր՝ կից հետևյալ գրառմամբ.
«Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»: