ԱՄՆ-ը դիտարկում է F-35 կործանիչների ստեղծման ծրագրի շրջանակում Թուրքիային փոխարինելու տարբերակը
ԱՄՆ-ը վերանայում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների ստեղծման ծրագրի շրջանակում Թուրքիային փոխարինելու հավանականությունը՝ կապված Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի գնումների և տրանսպորտային աջակցության հարցով տեղակալ Էլեն Լորդը:
«Մենք արդեն որոշ ժամանակ աշխատում ենք՝ այլընտրանքային տարբերակներ դիտարկելով, այժմ Թուրքիայում գտնվող աղբյուրները՝ F-35-ի ստեղծման ծրագրի հարցով մատակարարումների շղթայի շրջանակում: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ և հույս ունենք, որ նրանք հակաօդային պաշտպանության համար կկիրառեն այնպիսի համակարգ, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին», - ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը: