ԱՄՆ-ում բացահայտել են 34 տարի առաջ կատարված ռեժիսորի սպանությունը
ՀԴԲ-ի գործակալների կողմից ԴՆԹ-ի նմուշների ուսումնասիրությունը թույլ է տվել հայտնաբերել եւ ձերբակալել 34 տարի առաջ դաժան սպանություն կատարած հանցագործին, որի զոհը հոլիվուդյան ռեժիսոր էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Hollywood Reporter ինտերնետ պորտալին:
Աղբյուրի տվյալներով՝ հինգշաբթի Հյուսիսային Կարոլինա նահանգում 52-ամյա Էդվարդ Հիեթը ձերբակալվել է Dallas հեռուստաշոուի Dallas (1978-1991), The Incredible Hulk-ի (1977-1982) եւ Wonder Woman-ի (1975-1979) ռեժիսոր 57-ամյա Բարի Քրեյնի սպանության կասկածանքով: Ձերբակալման համար հիմք են եղել դեռեւս 1985 թվականին հանցանքի վայրից վերցված ԴՆԹ-ի նմուշների անալիզի արդյունքները:
Համաձայն The Hollywood Reporter-ի տեղեկությունների՝ Լոս Անջելեսի տարածքային դատախազությունն արդեն սպանության առնչությամբ մեղադրանք է առաջադրել Հիեթին: Նա կարտահանձնվի Կալիֆոռնիա նահանգին Հյուսիսային Կարոլինայի կողմից առաջիկա օրերի ընթացքում:
Ձերբակալությունից կարճ ժամանակ անց պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հիեթը պնդել է, որ ոչինչ չի հիշում 34 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, քանի որ այդ ժամանակ օգտագործում էր թմրանյութեր: