Ֆրանսիայի իշխանություններն ուզում են Facebook-ի ավելի շատ ալգորիթմեր ունենալ
Ֆրանսիական իշխանությունները պետք է Facebook-ի ավելի շատ ալգորիթմեր ունենան եւ ավելի լայն հնարավորություններ՝ ստուգելու ընկերության ներքին քաղաքականությունը սոցցանցերի ոլորտում ատելության արտահայտությունների վերաբերյալ, ասվում է նախագահ Էմանուել Մակրոնի պատվերով պատրաստված զեկույցում, փոխանցում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահը, որը պետք է հանդիպի Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, ցանկանում է, որպեսզի Ֆրանսիան առաջատար դեր խաղա տեխնոլոգիաների կարգավորման գործում։
33 էջանոց հաշվետվությունում, որը գրվել է Google France-ի հասարակության հետ կապերի նախին ղեկավարի հետ համահեղինակությամբ, խորհուրդ է տրվում ուժեղացնել վերահսկողությունը աշխարհում ամենամեծ սոցցանցի նկատմամբ եւ թույլ տալ անկախ կարգավորողին վերահսկել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը ատելության արտահայտությունների դեմ պայքարում։
Հաշվետվությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Facebook-ը թույլ է տվել ֆրանսիական կարգավորողների թիմին վեց ամիս անցկացնել ընկերությունում՝ հետեւելով նրա քաղաքականությանը։
Այնպիսի ընկերություններ, ինչպիսին Facebook-ն է, չեն կարող պարզապես իրենց թափանցիկ անվանել, ալգորիթմերի ստուգումը, որոնք նրանք օգտագործում են, շատ բարդ խնդիր էր, նշվում է հաշվետվությունում։
Պատասխանելով հաշվետվությանը՝ Facebook-ի քաղաքականության գծով փոխնախագահ Ռիչարդ Ալանն ասել է, որ դա օգտակար օրինակ է առաջ ընթանալու համար, եւ ենթադրել է, որ համագործակցության հիմքեր կան։ «Հաշվետվությունում նշվում է կոնտենտի կարգավորման նոր մոդելի ճանապարհը, որը կարող է լինել արդյունավետ եւ աշխատունակ»,- ասել է նա։ «Դա թույլ կտար պլատֆորմներին մշակել նորարարական լուծումներ իրենց օգտատերերի անվտանգության ապահովման համար՝ միեւնույն ժամանակ հստակ հաշվետու լինելով կարգավորողին»։