Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել «չհիմնավորված ճնշում չգործադրել» չինական ընկերությունների վրա
Չինաստանը կոչ է
արել ԱՄՆ-ին դադարեցնել «չհիմնավորված ճնշումը» չինական ընկերությունների
վրա այն բանից հետո, երբ ԱՄՆ կարգավորիչները քվեարկել են հօգուտ ամերիկյան
շուկայում China Mobile Ltd-ի արգելման եւ առաջարկել հետ վերցնել
թույլտվությունը, որը տրվել է երկու այլ չինական ընկերության, տեղեկացնում է
Reuters-ը։
Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) միաձայն քվեարկել է հօգուտ չինական
կապի խոշոր օպերատոր China Mobile-ի կապի ծառայություն մատուցելու հայտի
մերժման՝ նշելով ռիսկը, որը Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել
ԱՄՆ-ի դեմ լրտեսության համար։
Որոշումն ընդունվել է երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմի սրման համատեքստում։
Ի պատասխան Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն ասել է,
որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հարգել շուկայական
տնտեսության սկզբունքները եւ դադարեցնել «անհիմն ճնշումը» չինական
ընկերությունների վրա եւ ապահովել արդար, ոչ խտրական ներդրումային միջավայր
նրանց համար Միացյալ Նահանգներում։
2011-ին China Mobile պետական ընկերությունը թույլտվություն էր խնդրել
կապի ծառայություններ մատուցել Միացյալ Նահանգների եւ այլ երկրների միջեւ։
Անլար ծառայությունների տրամադրման խնդրանք այն չէր ներկայացրել։
FCC նախագահ Աջիթ Փայը ասել է, որ հանձնաժողովը «դիտարկում» է մինչ այդ
տրված թույլտվությունները Չինաստանի երկու այլ օպերատորների՝ China
Unicom-ի եւ China Telecom Corp-ի համար։ FCC-ը նշում է, որ «China
Telecom-ը վերցում է ԱՄՆ թրաֆիկը եւ վերուղղորդում այն Չինաստանի միջոցով»։
China Unicom-ի նախագահ Վան Սյաոչուն Հոնկոնգում մամուլի ասուլիսում
ասել է, որ ընկերությունը հետեւում է յուրաքանչյուր երկրի տեղական
օրենքներին, որտեղ աշխատում է, եւ որ ԱՄՆ-ը հիմքեր չունի թույլտվությունը
հանելու համար։
«ԱՄՆ-ում մենք սեփական ցանց չունենք։ Մենք հիմնականում աշխատում ենք
տեղական գործընկերների հետ»,- ասել է նա։ «Ես չեմ կարծում, թե մենք ինչ-որ
անհամապատասխանություն ունենք ԱՄՆ-ի հետ։