Հայ ժամանակակից գրողները հանդիպեցին մարզերի ու Երեւանի աշակերտների ու ուսուցիչների հետ
Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ու Երեւանի դպրոցների աշակերտների հանդիպումը ժամանակակից գրողների հետ:
Ուսուցիչների և աշակերտների հետ գրականության և ստեղծագործությունների մասին կարծիքներ հայտնեցին Գրողների միության ախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ Գոհար Գալստյանը, Հերմինե Նավասարդյանը, Գրիգը, Հասմիկ Սիմոնյանը և այլոք:
«Մենք հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում, հատկապես մարզերում, և տեսնում ենք, որ գրականություն սիրում են, ուզում են կարդալ, քննարկել, ճանաչել, վերլուծել, սա է մեր սերոնդների հարստությունը: Գրքերի հանդեպ սերն ու հետաքրքրությունը դեպի գրողները պետք է պահպանել: Ցավոք, այսօր մեր հեռուստատեսությունները սեր դեպի գրականությոնը չեն քարոզում, չեն ցուցադրում այնպիսի հաղորդումներ, որոնք կավելացնեն հետաքրքրությունը դեպի գրականության նկատմամբ»-,ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: