Անջելինա Ջոլին երեխաներ ծնելու ունակությունից զրկվելուց առաջ, ցանկանում է երկվորյակներ ունենալ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ձվարանների հեռացման համար շուտով կպառկի վիրահատական սեղանին: Դերասանուհին, ով 6 երեխաների մայր է, հայտնել է, որ երեխաներ ծնելու ունակությունից զրկվելուց առաջ կցանկանար կրկին երկվորյակներ լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Չի բացառվում, որ Ջոլիի և Փիթի մեծ ընտանիքը մոտ ժամանակներս ևս երկուսով համալրվի: