Սերգեյ Դորենկոյի մահվան պատճառը հայտնի է
Ըստ նախնական տվյալների` հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետևանքով: Դորենկոյի մարմնի դիահերձումը կատարվել է անցած գիշեր:
Հիշեցնենք, որ Դորենկոն մահացել է երեկ: Մոտոցիկլետ վարելու ժամանակ նա իրեն վատ է զգացել, որից հետո կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց ուղի:
Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, թե ինչպես են Դորենկոյին վերակենդանացնելու փորձեր արվել: Ռուս հայտնի լրագրողը 59 տարեկան էր:
Նա ծնվել էր 1959 թվականի հոկտեմբերի 18-ին Կերչում: 1996-2000 թվականներին Դորենկոն ռուսական ОРТ հեռուստաընկերության «Վրեմյա» լրատվական վերլուծական ծրագրի գլխավոր մեկնաբանն էր: