Թուրքիայի մետաղաձուլարանում մի քանի տասնյակ տոննա կշռող հեղուկ երկաթ է թափվել. կան տուժածներ
Թուրքիայի մետաղաձուլարաններից մեկում 80 տոննա կշռող հեղուկ երկաթ է
թափվել: Կա 11 տուժած: Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:
Դեպքը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Ալիագ շրջանի մետաղաձուլարանում:
Հաղորդվում է, որ 11 տուժածներից 4-ի վիճակը ծանր է գնահատվել: Նրանք
հոսպիտալացվել են: Մյուս 7-ն անհրաժեշտ բուժօգնությունն ստացել են տեղում: