ԵՄ-ն Թուքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ ԵՄ-ի․ Էրդողան
Թուրքիան կշարունակի
աշխատանքները իր ռազմավարական նպատակին՝ ԵՄ անդամությանը հասնելու
ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը։ «ԵՄ-ն Թուքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ ԵՄ-ի»,-
ասել է նա։
Էրդողանի խոսքերով, Անկարան համառորեն կշարունակի իր ուղին՝ չնայած եվրոպական ընտանիքից նրան հեռացնելու փորձերին։
«Առանց
մեր երկրի ԵՄ-ն չի կարող գլուխ հանել այնպիսի սպառնալիքներից, ինչպիսին են
իսլամաֆոբիան, մշակութային ռասիզմը, խտրականությունը եւ միգրանտներին
դիմակայելը, որոնք խախտում են նրա հիմնարար սկզբունքները»,- ասել է
Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան վերջին 60 տարիների ընթացքում պայքարել
է, որպեսզի դառնա լիիրավ անդամ, սակայն Արեւմուտքը ամեն անգամ արդարացում է
գտել։