Լոս Անջելեսի տներից մեկում հազար միավորից ավելի հրազեն է հայտնաբերվել
Ամերիկացի ոստիկանները Լոս Անջելեսի բնակելի տներից մեկում
խուզարկության ժամանակ հազար միավորից ավելի հրազեն են հայտնաբերել,
հիմնականում հրացաններ և ատրճանակներ: Այս մասին հայտնել է NBC-ն:
Խուզարկությունը կատարվել է մի քրեական գործի շրջանակում: Անձը, ում
հանդեպ հարուցվել է քրեական գործը, մեղադրվում է զենքի արտադրության և
ապօրինի իրացման համար: Հայտնաբերված զենքերի ընդհանուր արժեքը կազմում է
մոտ մեկ միլիոն դոլար:
Ոստիկանությունից, սակայն, հայտնել են, որ այս զենքերը տեղացիների համար
որևէ վտանգ չեն ներկայացրել: Տունը գտնվում է քաղաքի էլիտար թաղամասերից
մեկում: