Թուրքիայում ձյուն է տեղացել
Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում անսպասելի ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացրել է CNN Turk-ը:
Նշվում է, որ առատ ձյունը տեղացել է մասնավորապես Ուլուդագ կոչվող հանգստյան վայրում, որը գտնվում է Բուրսա արվարձանում:
Այս տարի այդ հանգստյան գոտում դահուկասպորտի սեզոնն արդեն փակվել էր, բայց առատ ձյունը զբոսաշրջիկներին կարծես երկրորդ շանս է տվել:
Նշվում է, որ մինչև 6 մմ ձյուն է տեղացել: Օդերևութաբանները նշում են,
որ այդ տարածքում առաջիկայում օդի ջերմաստիճանը 10 աստիճանով կնվազի: