ԵՄ-ն առաջարկել են լուծարել
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան տեսակետ է հայտնել, որ ԵՄ-ն պետք
է լուծարել ու վերահիմնել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նա ասել է,
որ ԵՄ խնդիրն այն է, որ դրանում ներառված պետությունները զարգացման տարբեր
ուղղություններ են բռնում:
«Ես Գերմանիային ու Ֆրանսիային վաղուց էի զգուշացնում, որ
նրանց չի հաջողվի փրկել Միությունը, եթե անդամ պետություններն այդքան հեռու
գնան՝ տարբեր ուղղություններով»,- ասել է նա:
Նա հայտարարել է, որ ավելի հեշտ կլինի լուծարել ԵՄ-ն, քան փորձել այն զարգացնել ներկա կարգավիճակում: