Իրանի քննադատությունը ԱՄՆ-ին՝ նոր պատժամիջոցներ մտցնելու պատճառով
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին երկրի մետալուրգիական ճյուղի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու պատճառով։
«Դա ԱՄՆ-ի կողմից միջազգային պարտավորությունների խախտում է, որը կարող է հանգեցնել միջազգային մեղադրանքների ներկայացման»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին, տեղեկացնում է Mehr-ը։
Նախօրեին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ, որոնք տարածվել են պողպատի, ալյումինիումի եւ պղնձի արդյունաբերության վրա։
Թրամփի կարգադրությունը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է միջուկային համաձայնագրի շրջանակում իր մի քանի պարտավորությունները դադարեցնելու մասին։