ԵՄ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան հավատարիմ են ԳՀՀՊ պահպանմանը
Եվրամիությունը, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները նակինի պես հավատարիմ են Իրանի հետ միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլան՝ ԳՀՀՊ) պահպանմանն ու կատարմանը, ասվում է եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարների եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք նախկինի պես լիովին հավատարիմ ենք ԳՀՀՊ պահպանմանն ու լիակատար իրականացմանը, միջուկային չտարածման գլոբալ համակարգի հասնելուն, որը համապատասխանում է բոլորի անվտանգության շահերին»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր «որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին»՝ միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ հայտարարել է, որ 60 օր է տալիս եվրոպական երկրներին բանակցությունների համար։ Համապատասխան տեղեկությունը հասցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին եւ Ռուսաստանին։