Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը:
«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասաց նա: