Բրիժիտ Մակրոնին անվանել են Ֆրանսիայի «անօգտակար առաջին տիկին»
Ֆրանսիացի լրագրող Սիլվի Բոմետը Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ 66-ամյա Բրիժիտին անվանել է «գեղեցիկ,
սակայն ամենաանօգտակար առաջին տիկին»։ Այս մասին ասվում է Բոմետի Il Venait
d’Avoir 17 գրքում։ Դրանում պատմվում է Բրիժիտի՝ իրենից 25 տարով փոքր
Մակրոնի հետ սիրավեպի մասին։
Հեղինակի կարծիքով՝ Ֆրանսիայի առաջին տիկինը Մակրոնի հետ միության
պատճառով շատ բանից է զրկվել։ Բոմետը նշում է, որ Բրիժիտը երջանիկ է, որ
բարեկամացել է բոլորի հետ, սակայն նրան չեն համարում Ֆրանսիայի պատմության
ամենավառ առաջին տիկինը։ Գրքի հեղինակի կարծիքով՝ կինը, ով թողել իր
ամուսնուն ու 3 երեխաներին, արժանի չէ նման պատվի։ Լրագրողը մատնացույց է
անում նաև այն դրվագը, երբ Բրիժիտը քննադատության է ենթարկվել՝ մամուլին
լուսանկարներ ներկայացնելու և սիրային կյանքի գաղտնիքներ բացահայտելու
համար, որպեսզի ցրեր Մակրոնի հոմոսեքսուալիզմի մասին շշուկները։