Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ
միակողմանի պատժամիջոցներն ու այդ մասին ծանուցել Կոնգրեսին։ Այս մասին
ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոշտ ուժի կիրառումն ու
մարդու իրավունքների խախտումները և կոչ անում դադարեցնել բռնությունը
սիրիացի ժողովրդի հանդեպ, պահպանել հրադադարի ռեժիմը»,-նշել է Սպիտակ տան
ղեկավարը։
Թրամփի հայտարարության մեջ ասվում է, որ «սիրիական ռեժիմի
գործողությունները, ներառալ քիմիական զենքի կիրառումը, ահաբեկչական
կազմակերպություններին աջակցելն ու լիբանանյան կառավարության արդյունավետ
գործունեության համար խոչընդոտներ ստեղծելը, շարունակում է նպաստել
ծայրահեղականության աճին և սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային
անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։