Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի տարածքում մետաղների հանքարդյունահանման և արտադրության նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Սպիտակ տան որոշմանը:
Սահմանափակումները վերաբերում են պողպատի, երկաթի, ալյումինի և պղնձի արտադրությանն այդ երկրում: Պատժամիջոցները կկիրառվեն ինչպես Իրանում արտադրողների և սեփականատերերի, այնպես էլ Իրանից մետաղի առևտրով զբաղվողների դեմ: Թրամփը հայտարարել է, որ սահմանված պատժամիջոցները կազդեն իրանական արտահանման 10 տոկոսի վրա:
Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել էր, որ
Վաշինգտոնը ցանկանում է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ: