Թուրքիայի ընդդիմությունը համաձայն չէ նախագահական ընտրությունների արդյունքներին
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը բողոքարկում է ներկայացրել ԿԸՀ 2018 թվականի հունիսի 24-ի ընտրությունների արդյունքների չեղարկման համար, որում հաղթել է երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին ասել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մուհարեմ Էրքեքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկուշաբթի Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որում հաղթել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին:
ԿԸՀ-ում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելի խոսքով՝ ընտրությունների չեղարկումը կապված է նրա հետ, որ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ նշանակվել էին ոչ պետական ծառայողների թվից, ինչպես նաեւ չստորագրված արձանագրությունների պատճառով: