Նոր մակարդակի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ
Միացյալ Նահանգների հետ նոր մակարդակի հարաբերություններ ենք փորձում հաստատել, այսօր՝ պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ ամերիկյան ներդրումներին խոչընդոտում են Ամուլսարի հետ կապված խնդիրները։
«Մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ՝ ի՞նչ է կատարվում և լուծենք։ Երեկ սկսվել է նոր ֆոմատով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր նոր հարաբերություները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին»,- ասաց վարչապետը։
Հարցին՝ առաջիկայում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն այդպիսի տվյալներ չունի, հնարավոր է՝ այլ ներկայացուցիչներ միմյանց հանդիպեն։