Երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության «սպոնսորների» անունները. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաընկերության տնօրեն Իլյա Դորոնովին և բացահայտել է,որ 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համար ծախսել է 200 հազար դոլար...
Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ վարչապետը ռուսաստանյան հեռուստաընկերության միջոցով բոլորիս ուզում է համոզել, որ Թավշյա հեղափոխության արժեքն ընդամենը 200 հազար դոլար է...Վերը նշված թվին ես չեմ հավատում,քանի որ որքան էլ Հայաստանը փոքր երկիր է,միևնույն է այդքան "էժան" գնով հեղափոխություն կազմակերպել հնարավոր չէ...
Ըստ արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների, 2003 թ-ին Վրաստանում "Վարդերի հեղափոխությունը" կազմակերպելու համար ծախսվել է 400-500 միլիոն ԱՄՆ դոլար,իսկ 2014-2015 թթ-ին Ուկրաինայում "Եվրոմայդան" կազմակերպելու համար ծախսվել է տարբել աղբյուրների համաձայն 4-5 միլիարդ դոլար...
Մնում է սպասել,թե երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության "սպոնսորների" անունները...Չնայած,կառավարության մեջ ընդգրկված անձանց անցած ճանապարհն ուսումնասիրելիս կարելի է կռահել,թե ովքեր են ներդրում ունեցել Թավշյա հեղափոխության հովանավորման մեջ...
Հ.Գ.Ամեն դեպքում,պարոն վարչապետի կողմից բարձրաձայնած՝200 հազար դոլարը բավական փոքր թիվ է...»: