ԱՄՆ-ը 16 մլն դոլար կտրամադրի Հայաստանին
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ ժողովից հետո ստորագրվել է ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի միջև աջակցության համաձայնագիր: Դրանով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հայկական կողմին տրամադրվում է մինչև 16 մլն դոլար:
Քենթը նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը` ասելով, որ այն շատ արդյունավետ է անցել.
«Մենք անդրադարձանք անվտանգության հարցերին և Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս այցի շրջանակում դիտարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»: